Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Փոխվարչապետը՝ Պուտինին ուղղված նամակի մասին

Փոխվարչապետը՝ Պուտինին ուղղված նամակի մասին
02.11.2020 | 14:09

Ինչ-որ պահ է եկել, որ կուտակումները ու դիսլոկացիան վկայել են, որ ճիշտ կլինի արդեն դիմել Ռուսաստանին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

«Երևի, կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է ու սպառնալիք է, այդ թվում, նաև Հայաստանի սահմանների համար», - ասաց նա։ Մհեր Գրիգորյանը վստահ է՝ իրավիճակը վերլուծվել է։ «Եվ, իհարկե, զինվորականների վերլուծություններն այս իմաստով մեծ նշանակություն ունեն», - ասաց նա։

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ